Այդ երեկո աշխատանքից տուն էի վերադառնում, չգիտեմ, թե ինչու որոշեցի այ ճանապարհով գնալ, սովորաբար ես այդ ամայի ճանապարհը չեմ սիրում, բայց մեծ մեքենան մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում հեշտ չէ վարել: Զգացի, որ լավ չեմ զգում ու կանգնեցրի մեքենան և դուրս եկա մաքուր օդ շնչելու: Դրսում սառնամանիք էր, ու գիշերվա մոտ ավելի էր ցրտում: Դուրս եկա մեքենայից, վերցրի հեռախոսը, որ կնոջս տեղյակ պահեմ, որ մի փոքր կուշանամ: Այդ պահին մի ձայն լսեցի, տարօրինակ էր, մոտակայքում բնակավայր չկար, ինչպես կարող էր այդ ուշ ժամին այդտեղ մարդ լինել:
Ինձ մոտեցավ մի տարիքով կարճահասակ մարդ և ասաց մոտավորապես հետևյալը «Almpormp irrop oprorr ralaao: Ropoyi 50»: Ես կարծեցի ինչ-որ անօթևան մարդ է և փող է խնդրում, բայց ինչ-որ բան ինձ տարօրինակ էր թվում:: Ես հարցրեցի. «Ես քեզ չեմ հասկանում: Ի՞նչ ես ասում»: Նա կրկնեց նույնը և ես կրկին ոչինչ չհասկացա: Կրկնեց մի քանի անգամ: Բայց միևնույնն է չէի հասկանում:
Ես մտածեցի, որ նրա մոտ ինսուլտ է և չի կարողանում բառերը կապակցված արտասանել: Հարցրեցի, արյդյո՞ք օգնության կարիք ունի: Նա պատասխանեց անորոշ կերպով: Ես հարցրեցի, արդյոք նա պետք է զանգի մեկին: Պատասխանն անհասկանալի էր:
Զանգահարեցի 112, բացատրեցի իրավիճակը, միացրեցին շտապօգնություն: Ես ամեն ինչ նկարագրեցի նրանց, նրանք ասացին, որ շտապօգնության սպասենք: Հետո ինձ հետ զանգեցին ոստիկանությունից և նկարագրեցին անձի նշաններ, ես հաստատեցի նրանց ասածը: Ինձ ասացին, որ նա կորել է, և երեկվանից փնտրում են նրան: Նրանք խնդրեցին նրա մոտ գտնել կնոջ հեռախոսահամարը և հայտնել նրան:
Ես կանչեցի նրան, ուրախացավ: Շտապօգնությունը ժամանեց և նրան տարավ:
Գլխումս անընհատ մի միտք է, եթե ես այդ ժամին չգնայի այդ ճանապարհով և չհանդիպեի նրան, ինչ կլիներ նրա հետ, ով կօգներ այդ ամայի ճանապարհին, գիշերվա այդ ուշ ժամին: Այդ ցուրտ ձմռան գիշերը երևի նա ողջ չէր մնա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն