Բաղադրիչներ` տավարի փափկամիս – 1 կգ, սոխ – 200 գ, լոլիկ – 300 գ, սխտոր – 2-3 պճեղ, համեմ, ռեհան – 50-ական գ, ուրց — 3-4 ճյուղ, համեմի աղացած սերմ – 1 թ/գ, կարմիր կծու պղպեղ – 1 հատ, դափնու տերև – 1-2 հատ, աղ
Պատրաստման եղանակը` Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել:
Միսն ու սոխը խառնել, լցնել թավայի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել:
Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել:Եթե պետք է, նորից ջուր ավելացնել:
Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե:
Կանաչին մանր կտրատել:
Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել:
Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե:
Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել: