Article image
Օմար Խայամի իմաստուն մտքերը, որ յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքում պետք է կարդա

Արևելքի մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայամի  մտքերը  փոխանցվում են սերնդեսերունդ, դրանք  մեծ իմաստ են պարունակում և սովորեցնում են ապրել ու այլ աչքերով նայել կյանքին:

Նրա խոսքերը օգնում են դժվարին պահերին,  դրանց օգնությամբ հեշտ է հաղթահարել խնիրները, ազատվել տհաճ իրավիճակներից,  դրանք ստիպում են  մտածել ու խորհել կյանքի մասին:

Մեկը վարդի բույրը չի  գնահատում,

Մյուսը  դառը  բույսերից մեղր է քամում,

Մեկին կոպեկ տաս, ողջ կյանքում չի մոռանա,

Մյուսին կյանք նվիրես, դա էլ չի հասկանա:

Մի վիրավորիր,  միգուցե մի օր ստիպված լինես ինչ-որ բան խնդրել:Նվիրվիր բայց մի վաճառվիր,

Քնիր կողքին, բայց մի տրվիր:

Վրեժ չլուծել չի նշանակում ներել,

Կողքին չլինել չի նշանակում չսիրել:

Այն ինչ Աստված տվել է, դա չես ավելացնի ու չես պակասացնի,

Կյանքը մի դրվագ է, գնահատիր այն,  հիշիր դու ես քո կյանքի արարիչը:

Կարելի է հրապուրել այն տղամարդուն, որը կին ունի, կարելի է գրավել այն տղամարդուն, որը սիրուհի ունի, սակայն երբեք չի հաջողվի հրապուրել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:

Ընկերոջդ վիրավորես, հնարավոր է թշնամի գտնես,

Թշնամուդ գրկես, հնարավոր է ընկեր գտնես:

Մի վախեցեք ջերմ խոսքեր ու բարի գործեր անելուց, կրակի մեջ որքան փայտ դնես, այնքան շատ ջերմություն կստանաս:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo