Article image
Նույնիսկ հարազատ մայրս ինձանից երես թեքեց, ասաց. «Հեռացիր, քեզ տուն կթողնեմ, եթե ազատվես երեխայից», բայց Տերը ինձ միայնակ չթողեց

Իմ սիրած տղան լքեց ինձ, երբ իմացավ, որ հղի եմ: Ես հակացա, որ նա ինձ չի սիրել: Ոչ նրա ծնողները, ոչ նրա քույրը, որ իմ մտերիմ ընկերուհին էր, չցանկացան նույնիսկ տեսնել ինձ, ու չհետաքրքվեցին ինձանով: Երեք ամիս անց իմացա, որ նա ամուսնացել է ուրիշի հետ:

Երբ մորս հայտնեցի իմ հղիության մասին, նա ինձ ասաց. «Հեռացիր, տուն կգաս միայն այն ժամանակ, երբ կազատվես երեխայից»: Մայրս ինձ դժվարությունով էր մեծացրել, առաց ամուսնու: Ես նրանից չնեղացա, նա դրա իրավունքն ուներ: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ  ես իմ դստեր հետ երբեք նման կերպ չեմ վարվի:

Ինձ համար շատ դժվար էր: Ես չէի պատրաստվում ազատվել երեխայից: Սկզբնական շրջանում, երբ հղիության ակնհայտ նշանը չէր երևում կարողանում էի տարբեր աշխատանքներ գտնել, սակայն, երբ փորիկս կլորացավ, ինձ ոչ ոք աշխատանքի չէր վերցնում: Մի կերպ կարողացա տեղավորվել հանրակացարանում, որտեղ սարսափելի պայմաններ էին:

Ես նկատեցի, որ ուսանողներից մեկը սկսեց ավելի հաճախակի ինձ հյուր գալ: Նա բարի էր, օգնում էր ինչով կարող էր,  ինձ համար մթերք էր բերում: Ու մի օր էլ նա ինձ առաջարկություն արեց: Ես որոշել էի այլևս ոչ մի տղամարդու հետ հարաբերություն չունենալ և ես մերժեցի:Ես աշխատածս գումարը հավաքել էի և դրանով մի կերպ գոյատևեցի: Ես չէի  ուզում, որ ինձ խղճային, բոլորին ժպտում էի: Ես հասկանում էի, որ այժմ պատասխանատու էի իմ և երեխայիս կյանքի համար: Դուստրս ծնվեց դեկտեմբերին:  Ես ընկերացել էի մի քանի ուսանողների հետ, նրանք գալիս էին, օգնում էին ինձ ինչով որ կարող էին: Իմ փոքրիկ հրեշտակն էլ ասես ամեն ինչ հասկանում էր, ու շատ հանգիստ էր, գիշերները քնում էր:

Մի օր  ինձ տեսնելու եկավ նրա մայրը:  Նա խոսեց ինձ հետ, պատմեց իր կյանքի պատմությունը, որ շատ նման էր իմ պատմությանը և ասաց, որ կինը մեղավոր չէ երբ նրանից երես են թեքում, բայց և իրավունք ունի երջանիկ լինելու:

Մեկ ամիս անց մենք ամուսնացանք: Այժմ ես աշխարհի ամենաերջանիկ կանանցից մեկն եմ:  Աստված ինձ տվեց ավելին քան ես խնդրել էի:  Շնորհակալ եմ, Տեր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo