Article image
Հոգեբանները երեխաների համար չորս ամենավտանգավոր մուլտֆիլմերն են նշել

Հոգեբաններն ուսումնասիրել են ամենաճանաչված մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա և կազմել են ամենավտանգավոր մուլտսերիալների վարկանիշային աղյուսակը։

Երեխաների համար ամենահաջողված նախագծերից մեկը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է, որը «վտանգավորների» առաջատարն է համարվում։ Փորձագետների կարծիքով՝ քանի որ փոքրիկ Մաշային կարելի է անպատիժ կերպով քմահաճություններ անել ու իրեն վատ պահել, երեխաները սկսում են նմանակել նրան և չեն հասկանում, թե ինչու են իրենք ինչ-որ բան սխալ անում։

Երկրորդ տեղում հրեշ աղջիկների մասին պատմող ամերիկյան «Հրեշ Հայը» մուլտֆիլմն է։ Մասնագետները գտնում են, որ գլխավոր հերոսների բառապաշարը կարող է բացասաբար ազդել երեխաների՝ նոր-նոր ձևավորվող բառապաշարի վրա։

Հետաքրքիր է, որ դասական դարձած «Թոմն ու Ջերին» մուլտսերիալը չորրորդ տեղում է հայտնվել՝ չնայած այն բանին, որ յուրաքանչյուր սերիայում գլխավոր հերոսը՝ մուկը, ծաղրում է մյուսին՝ կատվին, իսկ Թոմն իր հերթին անընդհատ ագրեսիա է դրսևորում։Երրորդ տեղում «Սպունգ Բոբ» մուլտֆիլմն է, որը սիրված է նաև ավելի տարիքով լսարանի կողմից։ Ըստ մասնագետների գնահատականի՝ գլխավոր հերոսը շատ եսասեր էակ է, մշտապես մեծերին քննադատող, նույնիսկ եթե նրանք իրեն ճիշտ խորհուրդներ են տալիս։

Աղբյուր