Մեկ գդալ սամիթը կփոխարինի մեկ ամբողջ դեղատուն!Օգտագործեք այս բաղադրատոմսերը և ապրեք առողջ մինչև խոր ծերություն!
Բժշկական պրակտիկայում կա դեպք,երբ երկար ժամանակ ուժեղ գլխացավերից տառապող մարդը բուժվել է այս բաղադրատոմսով:
Բաղադրատոմս
50գ. սամիթի սերմը թրմել 1 բաժակ օղիով,թողնել 1 օր,խմել օրը 3 անգամ 1ճ.գ.:3 օր անց գլխացավերը ի սպառ կվերանան:
Պազրվում է,որ այս ըմպելիքը հիանալի օգնում է և՛ արյան ճնշման և՛ երիկամների որոշ հիվանդությունների դեպքում.
Սամիթի ուժեղ թուրմ՝10 հիվանդությունների համար.
Այս թուրմը իջեցնում է արյան ճնշումը կարող է ունենալ քնաբեր ազդեցություն:2թ.գ. սամիթի սերմը նախապես մանրացնել,2 բաժակ եռման ջուր լցնել վրան և թողնել 10 րոպե:Պետք է տարան պինդ փակել,հովանալուց հետո քամել,ընդունել ուտելուց առաջ,օրը 3 անգամ կես բաժակից:
Այս թուրմը նաև օգնում է գլխացավերի,փորացավերի դեպքում, լայնացնում է ուղեղի և սրտի անոթները:
Փորլուծություն
Փորլուծությունից ազատվելու համար վերը նշված թուրմը խառնել չոր հապալասի պտղի թուրմի հետ՝1 բաժին սամիթի սերմ և 3 բաժին հապալաս:Ընդհանրապես ստամոքսաղիքային համակարգի խանգարումների դեպքում կարելի է խմել այս խառնուրդը:
Մրսածություն և բրոնխիտ
Սամիթը ընդհանրապես շատ օգտակար է մրսածության և շնչուղիների բորբոքումների դեպքում:Այս սերմը ունի խորխաբեր հատկություն և փափկացնում է բրոնխները,որն էլ օգնում է շնչուղիների հիվանդությունների դեպքում:
Կարելի է պատրաստել հետևյալ թուրմը.
2ճ.գ. սամիթի սերմին խառնել 15գ. մանրացրած չայիր,դնել թույլ կրակի վրա,10 րոպե եռացնել:4 ժամ թողնել փակ տարայում,ստացված թուրմը խմել օրական 3-4 անգամ 1ճ.գ.:
Կարելի է պատրաստել նաև այլ բաղադրատոմսով.
4ճ.գ. սամիթի սերմին խառնել 30գ. տատրակ,ավելացնել 1 բաժակ ջուր:Թողնել թրմվի 1 ժամ,ավելացնել 1լ. եռացրած ջուր,խմել 1/2 բաժակ օրական 4 անգամ:
Քնելուց առաջ կարելի է կատարել այս խառնուրդով ինհալացիաներ 10-15 րոպե:Ձեր շնչառությունն անմիջապես կբացվի:
Սամիթը բորբոքային գործընթացների ժամանակ կարելի է օգտագործել թուրմի,լուծույթի և ինհալացիաների ձևով:
Կարելի է ավելացնել սրոհունդ,ուրց,տատրակ և նմանատիպ այլ խոտաբույսեր:
Երիկամ և միզապարկ
Երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում մեծ մասամբ տեղի է ունենում երիկամներում արյան շրջանառության նվազում, որի հետևանքով մեզը քիչ է արտադրվում:Սամիթը ուժեղ միզամուղ է, սպազմոլիտիկ է,այն թուլացնում է միզապարկի ցավերը,օգնում է դուրս բերել թունավոր նյութերը:Դրա համար անհրաժեշտ է հետևյալ պարզ բաղադրատոմսը.
50գ. սամիթի սերմը մանրացնել,եփել մեկ բաժակ ջրով և 1ճ.գ. ճմճղապաշարով,թողնել 1 ժամ,քամել,խմել օրական 3-4 անգամ 2ճ.գ.:
Սամիթը շատ օգտակար նեֆրիտի դեպքում
Սամիթի միզամուղ հատկությունը կապված է նրա հետ,որ այն լայնացնում է երիկամների անոթները:Պատրաստեք հետևյալ թուրմը.
3թ.գ. սամիթին ավելացնել 1/2լ. լոբու թուրմ,եռացնել 10-20 րոպե,քամել, ընդունել քնելուց առաջ 2/3 բաժակ:
Երիկամային խիթեր
Շատ հաճախ երիկամային հիվանդությունները ուղեկցվում են երկամային խիթերով,որոնց համար խմում են սպազմոլիտիկ դեղամիջոցներ,որոնք կարելի է փոխարինել հետևյալ թուրմով.
1/2 բաժակ հազարաթերթիկը խառնել նույն քանակի սամիթի սերմի հետ,թողնել եռման ջրում 1-2 ժամ:Խիթերի ժամանակ պետք է խմել ամեն 20-30 րոպեն մեկ 1/3 բաժակով:
Շատ օգտակար է նաև սամիթի սերմի և մանր կտրատած թեղիի արմատի թուրմը:
1 բաժակ թեղիի արմատի փոշին եփել 1/2լ. ջրով,քամել,խառնել սամիթի թուրմի հետ:Խիթերի սկսվելուն պես խմել այս խառնուրդից կես բաժակ:
Երիկամային խիթերի Տիբեթյան բաղադրատոմս
Այստեղ օգտագործվում է ոչ թե սերմը,այլ թարմ խոտը:Վերցնել մի քանի թարմ սամիթ,ավելացնել համեմ,լվանալ,խառնել մի փոքր մրգային գինի և օգտագործել խիթերի ժամանակ:Ստացված թուրմը ախորժակ է բացում, կերակրող մայրերի մոտ ավելացնում է կաթը:
Մաշկային հիվանդություններ
Շատերը տառապում են տարբեր մաշկային հիվանդություններով: Նման դեպքերում կարելի է պատրաստել հետևյալ թուրմը:
2-3ճ.գ. սամիթի սերմին ավելացնել 2 բաժակ ջուր,եռացնել,քամել,լցնել բաժակի մեջ,լրացնել բաժակը օղիով մինչև ծայր,թողնել 2 ժամ:Քնելուց առաջ մաշկը շբել այս թուրմով:Մեկ շաբաթ անց արդյունքն ակնհայտ կլինի:Այս խառնուրդիկ կարելի է ավելացնել մասուրի պտուղներ:Այն ավելի արդյունավետ կդարձնի բուժումը:
Մաշկային հիվանդությունների դեպքում կարելի է ավելացնել նաև մանրացրած դափնու տերև:Դա օգնում է անգամ դեպքի թարախային բշտիկների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 101mirchudes.ru-ն