Article image
Շատ թեթև, օդային և նուրբ մեղրով տորթ

Օդային մեղրով տորթ

Օդային անվանումն այս տորթը ստացել է անսովոր նուրբ շերտերի շնորհիվ, որոնք կրեմով ներծծվելուց հետո՝ դառնում են անկրկնելի համեղ և հալում են բերանում:

 

Բաղադրիչներ

  • ձու 2 հատ
  • շաքարավազ 1 բաժակ
  • կարագ 50գ
  • մեղր 2 ճ.գ.
  • սոդա 2թ.գ.
  • ալյուր 3 բաժակ
  • Կրեմ

  • կաթ 750 մլ
  • շաքարավազ 1 բաժակ
  • ձու 2 հատ
  • ալյուր 3 ճ.գ.
  • կարագ 350գ
  • Պատրաստման եղանակ

  • Տարրայի մեջ խառնեք ձուն, շաքարավազը և մեղրը, ավելացրեք կարագը, ստացված զանգվածը դրեք գոլորշու վրա: Թող մնա այնքան, մինչև որ կհալի կարագը:
  • Երբ հալչի կարագը, ավելացրեք սոդան. ամեն ինչ պիտի փրփրի:
  • Այժմ ավելացնում ենք ալյուրը: Խմորը պիտի մի փոքր կպչուն ստացվի:
  • Հիմա բաժանեք խմորը 8 հավասար մասերի:
  • Սեղանին ալյուր շաղ տվեք, և խմորի յուրաքանչյուր կտորը գրդնակեք:
  • Գրդնակած խմորի եզրերը կտրելով՝ ստացեք կլոր ձև: Ծայրերից ավելացած խմորը նույնպես պետք է թխել:
  • Խմորի ամեն շերտը թխում ենք 180 աստիճանի տակ՝ մինչև դառնա շագանակագույն:
  •  

  • Կրեմը պատրաստելու համար խառնեք ձուն և շաքարավազը, ավելացրեք ալյուրը, կաթը և կարագը, դրեք գոլորշու վրա:
  • Անընդմեջ խառնելով՝ եփեք այնքան, մինչև որ խտանա:
  • Երբ կրեմը սառի, հարեք այն հարիչով, որ միասեռ զանգված դառնա:
  • Սառած շերտերին քսեք կրեմ՝ նույնպես սառը:
  • Եզրերից ավելացած և թխված կտրվածքները փշրեք և լցրեք տորթի վրա և կողքերը:
  • Ցանկալի է, որ մատուցելուց առաջ տորթը մնա 2-3 ժամ:

    Բարի ախորժակ…

     

    Աղբյուր՝  Առաջին Ինֆո