Հարաբերություններ
Կան որոշակի արարքներ, որոնք մարդիկ անում են հարաբերություններում, բայց դրանք ներել չի կարելի: Եվ խոսքը դավաճանության մասին չէ…
Կան բաներ, որոնք ավելի սարսափելի են, և ոչ մի կին չպետք է ների դրանք իր տաղամարդուն.
երբ նա թաքուն նամակներ է գրում ուրիշ աղջիկների և հերքում է դա, երբ դու իմանում ես: Սա դավաճանության սահմանին է գտնվում;
երբ նա չի հարգում քո աշխատանքը/կարիերան/հոբբին;
երբ նա քեզ է մեղադրում իր անհաջողություններում; նա բավարար հասուն չէ, որ պատասխանատվություն կրի սեփական արարքների համար;
երբ անհարգալից է վերաբերվում քո ընկերներին/հարազատներին;
երբ նա քո մերկ լուսանկարները ցույց է տալիս ինչ-որ մեկին; նա չի հարգում ոչ քեզ, ոչ ինքն իրեն, ոչ ձեր հարաբերությունները;
երբ նա ստիպում է քեզ անել այն, ինչ չես ուզում;
երբ նա օգտագործում է քեզ; դու նրա համար ոչ ծառա ես, ոչ մայրիկ, ոչ վճարային քարտ, ոչ էլ անձնական վարորդ;
երբ նա ցավեցնում է քեզ կամ ուրիշ մարդկանց, կենդանիներին: Եթե տեղ ունի ֆիզիկական բռնություն, թեկուզ եթե դա մի անգամ է եղել;
երբ նա չարաշահում է ալկոհոլ կամ այլ նյութեր;
երբ նա ստում է՝ նույնիսկ աննշան հարցերում;
երբ նա քեզ չի վստահում, ընթերցում է անձնական նամակներդ, փորձում է ամեն հարցում վերահսկել;
երբ նա քեզ ստորացնում է, հատկապես ուրիշների ներկայությամբ;
երբ նա քեզ համեմատում է իր նախկինների հետ;
երբ նա անտեսում է ձեր խնդիրները, կամ անուշադրության է մատնում այն, ինչը քեզ անհանգստացնում է;
երբ նա ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան քեզնից վեր է դասում;
երբ նա անընդհատ հիշեցնում է քեզ անցյալդ;
երբ նա քեզ չի աջակցում;
երբ նա ցուց չի տալիս, թե որքան շատ է քեզ սիրում, ապա ինչո՞ւ ես դեռ նրա կողքին: