budetezdorovy.ru-ն ներկայացրել է ողնաշարի ու հոդերի վիճակը գնահատող ամենաարագ թեստը:
Թեստ1.
Կատարեք մի քանի ծնկածալում: Եթե այդ պրոցեսի ընթացքում՝ ներքև իջնելիս, ծնկային հոդերում լսվում է ճռճռոց, ապա ամենայն հավանականությամբ ձեզ մոտ սկսվում է արթրոզ:
Ոտքերը իրար միացրեք, առաջ թեքվեք ու ձեռքերով բռնեք ձեր կոճերը:Եթե այդ ամենի հետ մեկտեղ դուք չեք կարողանում ձեր որովայնով ու կրծքերով դիպչել ազդրերին, ապա դա նշանակում է, որ դուք ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեք:Թեստ 2.
Ներկայումս բնակչության 80%-ն արդեն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, ավելին նանցից շատերը անգամ չեն էլ կասկածում այդ խնդրի մասին:
Եվս մեկ ցավալի փաստ է հանդիսանում այն, որ վերջին շրջանում ողնաշարի հիվանդությունները զգալիորեն երիտասարդացել են: Այժմ արդեն այդ հիվանդության ախտանշանները հանդիպում են դեռահասների ու երիտասարդների մոտ:
Ողնաշարի ամենատարածված հիվանդության ինտրիգը կայանում է նրանում, որ այն որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, և մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության հետևյալ ախտանշաններին.
Այս ախտանշաններից յուրաքանչյուրը կարող է վկայել օստեոխոնդրոզի զարգացման մասին:
Բացի այդ լյարդի, ենթաստամոքսային գեղձի , ստամոքսի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սրտի ցավերը, պոտենցիայի վատացումը ևս կարող են հանդիսանալ օստեոխոնդրոզի քողարկված պատճառ:
Եվ միայն ձեզանից է կախված, թե ինչպես հատեագայում կզարգանա այդ հիվանդությունը` կշարունակի արդյոք այն ավելի խորանալ, թե դուք ժամանակին կկարողանաք այն կանգնեցնել ու վերադարձնել ձեր ողնաշարի առողջությունը:
Աղբյուր՝ Tert.am