Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում, որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:
Ոստիկանությունն արձագանքել է Աշոտ Սարգսյանի գրառմանը՝ տարածելով հետևյալ հայտարարությունը․
Նախ տեղեկացնենք, որ ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։«Ժամեր առաջ Ashot Sargsyan տվյալներով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել’ նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով մեքենայի անիվները գողացել են։
Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար։
Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»։