Article image
Տղամարդը սիրուհուն կրքով լի հաղորդագրություն գրեց, բայց նամակը ստացավ կինը. նա ինքն էլ չգտեր, թե ինչպես պիտի այդ ամենի տակից դուրս գար

Իմ մտերիմ ծանոթը, ում հետ երկար տարիներ պահպանում ենք ընկերական հարաբերություններ, պատմեց մի հետաքրքրաշարժ պատմություն:

« Ես ու կինս 35 տարի է ամուսնացած ենք, վերջին 5 տարին միասին չենք քնում: Երկուսս էլ անկեղծորեն մտածում էինք, որ կյանքի այդ հատվածի պահանջարկը անցել է: Եվ ահա, անսպասելի ծանոթանում եմ ինձանից մի տաս տարի երիտասարդ կնոջ հետ, այդ ժամանակ այնպիսի կրքեր են ի հայտ գալիս:

Ոչ ես, ոչ էլ նա չէինք պատրաստվում քանդել մեր ընտանիքները, մեզ բավական էին մեր հանդիպումները: Իսկ հանդիպումները պարզապես հեքիաթային էին: Ես երիտասարդ ժամանակվանից այդպիսի ոգևորություն չէի տածել:

Եվ մի օր աններելի սխալ թույլ տվեցի՝ սիրուհուս նամակ գրեցի, որտեղ գրում էի մեր վերջին հանդիպման բոլոր մանրամասների մասին, սակայն ուղարկեցի այն ոչ թե սիրուհուս, այլ կնոջս: Բնականաբար, նա զանգեց և հարցրեց, թե ինչի մասին եմ խոսում:Իմ կնոջ մասին ես հոգ էի տանում, այդ պատճառով էլ ամեն ինչ գաղտնի էի պահում: Ես ջնջում էի հեռախոսիցս բոլոր զանգերն ու նամակները, որոնցով փոխանակվում էինք սիրուհուս հետ: Կինս դրա մասին գլխի չէր ընկնում:

Ես երկու վարկյան ունեի, որպիսի կայացնեի ճիշտ որոշում: Ես անմեղ ձայնով ասացի, որ մեր անցյալ գիշերվանից հետո երջանկությունից փայլում եմ և սպասում եմ շարունակության: Եվ անջատում եմ հեռախոսը:

Աշխատանքից հետո վարդերի շքեղ փունջ եմ գնում, հասնում եմ տուն և կնոջս հայտնաբերում խառնված վիճակում: Այդ ամբողջ ընթացքում նա մտածել է, թե ում հիշողությունն է վատթարացել՝ իր թե իմ: Ես նրան առաջարկեցի կրկնել, որոշեցի, որ ջանք չեմ խնայի, եթե նա սառը պահի իրեն: Սակայն դա կրքի հրաբուխ էր, պարզվեց, կինս այդքան տարի պարզապես ամաչել է իր տարիքից:

Այնպես որ, ես ու կինս այժմ լիարժեք սիրո և փոխըմբռնման մեջ ենք ապրում: Մեր երկրորդ երիտասարդության ժամանակն է: Իսկ սիրուհուս հետ համերաշխորեն բաժանվեցինք՝ նա լիովին հասկացավ ինձ: Այնպես որ, մի ասեք, որ ամեն ինչ անցել է: Տարիքը ընդամենը  անձնագրում նշված թիվ է:»

Նյութը հրապարակման պատրաստեց info-arm.com