Բոլորս էլ գիտենք, որ չի կարելի եղունգներին շատ հաճախակի լաք քսել, քանի որ դրա հետևանքով եղունգները թուլանում են և դեղնում: Իրականում այս գեղեցկության միջոցը շատ ավելի մեծ վնաս է հասցնում մեր առողջությանը, քան ընդունված է կարծել:
Չենք հորդորում ձեզ հրաժարվել մանիկյուրից: Մենք պարզապես ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ազդեցությունը, որ լաքն ունենում է մեր օրգանիզմի վրա:
Ի՞նչն է հիմնական վտանգ ներկայացնում մեր առողջության համար
Լաքը տոքսիկ է: Ժամանակակից կոսմետիկ որոշ միջոցներ պարունակում են հետևյալ բաղադրիչները, որոնք քայքայում են ձեր առողջությունը:
Տոլուոլ (Toluene) – լուծող նյութ է, որի շնորհիվ եղունգների վրա հարթ ծածկույթ է առաջանում, և պիգմենտը երկար է պահպանվում: Հայտնի է, որ տոլուոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հետ կապված խնդիրներ: Գլխացավը, թուլությունը, ուշագնացությունը, սրտխառնոցը անորակ լաքի օգտագործման հետևանքներից են:
Գիտանականները կատարել էին մի հետազոտություն, որին մասնակցում էին 24 կանայք: Եղունգենրին լաք քսելուց 6 ժամ անց կանանց մեծամասնության մոտ արձանագրվեց դիֆենիլֆոսֆատի բարձր մակարդակ: Այս նյութը հանդիսանում է տրիֆենիլֆոսֆատի ածանցյալ և առաջանում է մետաբոլիզմի ժամանակ: Իսկ արդեն 10 ժամ անց դիֆենիլֆոսֆատի քանակությունը 7 անգամ գերազանցում է նորման:
Ինչպե՞ս ընտրել լաք, որը կլինի անվնաս առողջության համար
Որոշ լաքերի վրա կան հատուկ նշաններ:
Այսպիսով՝ լաք գնելուց առաջ առաջին հերթին ստուգեք դրա բաղադրությունը, չէ՞ որ ձեր առողջությունը ձեր իսկ ձեռքերում է:
Աղբյուր՝ Blognews.am