Բոլորին լավ հայտնի Մայրաքաղաքային աղցանն ունի պատրաստման բազմաթիվ տարբերակներ: Ոմանք օգտագործում են երշիկ, ոմանք՝ միս, բաղադրատոմսերը կարող են տարբերվել նաև մայոնեզի կամ թթվասերի պարունակությամբ:
Առաջարկում ենք ձեզ Մայրաքաղաքայինի ճիշտ բաղադրատոմսը, որով պատրաստելու դեպքում աղցանը կստացվի անչափ համեղ:
Ահա բաղադրիչների ցանկն ու պատրաստման եղանակը:
Բաղադրամասեր
0,5 կգ տավարի մսին ՝
5 հատ ձու,
4 հատ միջին չափի կարտոֆիլ,
4 հատ միջին չափի գազար,
5 հատ միջին չափի թթու վարունգ,
300 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ,
300 գրամ թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը և գազարը եփել:
Կտրատել մանր խորանարդիկներով:
Նույն ձևով կտրատել միսը և թթու վարունգը:
Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը:
Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:
Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին:
Զարդարել ըստ ճաշակի և մատուցել:
Բարի ախորժակ…
Աղբյուր՝ xohanoc.am