Article image
Սաակաշվիլիի սկանդալային հայտարարությունը. Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Նիկոլ Փաշինյանին, նա չի վերցրել.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հերթական անգամ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկի մեկնաբանությանը, թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, նախկին նախագահն այսպես է արձագանքել՝ «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»,-գրում է Ալիք Մեդիան։

«Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին:

Իսկ նա գիտեք ինչ ասեց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն:Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…

Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Աղբյուր՝ Armtimes.com