Article image
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3-ն զորակոչվում է բանակ

AraratNews.am-ի տեղեկություններով սիրված երգիչ, հաղորդավար Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության:

Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ ուղղությամբ տեղակայված զորամաս է մեկնելու, Արամ MP3-ն ասաց, որ դեռ տեղյակ չէ: Մեր մյուս  հարցին, թե շարունակելու է զբաղվել իր մասնագիտական՝ հանրային գործունեությամբ, Արամ MP3-ը նշեց, որ հավանաբար կհասցնի զբաղվել նաև իր աշխատանքով: