Article image
Պետք չէ դեն նետել մանդարինի կեղևը, քանի որ այն համարվում է հզոր բուժիչ միջոց. Ինչպես է պետք օգտագործել այն

Մրսածությունն ու գրիպն ընթանում են այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝ հազը, քթարտադրությունը, դողը և այլն։ Հայնտի է, որ այդ դեպքում դուք պետք է ուտեք շատ ցիտրուսներ, քանի որ դրանք հարուստ են վիտամին C-ով։

Այդ վիտամինցը արդյունավետորեն ամրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը և խթանում է ավելի շուտ առողջացմանը։

Ինչպես պարզվել է՝ մանդարինը նույնպես կարող է հանդիսանալ հզոր հակաօքսիդանտ, որը ամրացնում է իմունային համակարգը և օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ։

Առաջ մենք միշտ դեն էինք նետում մանդարինի կեղևը, սակայն, ինչպես պարզվել է,  մենք սխալ ենք  վարվել։ Ահա այն միջոցը, որը ձեզ կօգնի արագ ապաքինվել։Իսկ մանդարինի կեղևը համարվում է իսկական օգտակար նյութերի աղբյուր, որն օգնում է բուժել կոկորդի ցավը և հազը։

Բաղադրիչներ՝

  • 50 գրամ մանդարինի կեղև,
  • 200 մլ․ կոնյակ(կամ ցանկացած 40% ալկոհոլ)։
  • Պատրաստման եղանակը՝

    Մանրացրեք 50 գրամ մանդարինի կեղևը (նկատի ունեցեք, որ այն պետք է լինի օրգանիկ և լավ լվացած)։

    Դրեք այն ապակե տարայի մեջ և ավելացրեք վրան 200 մլ․ կոնյակ կամ 40%-անոց սպիրտ։

    Փակեք տարան և պահեք մութ վայրում մեկ շաբաթվա ընթացքում։

    Կիրառումը՝

    Ընդունեք այս միջոցից մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ, մեկ թեյի գդալ բնական մեղրի հետ։

    Օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

    Աղբյուր՝ Armpost