Թվում է՝ դժվար է մտահղանալ կանացի զգեստապահարանի ավելի բարդ դետալ, ինչպիսին կրծկալն է։ Կանայք ձգտում են կրծկալներին հարմարվել դեռևս Հին Հռոմի ժամանակներից, բայց այդպես էլ չեն կարողանում։ Այսօր, բնականաբար, ավելի հարմարավետ նմուշներ են ստեղծում, քան 18-րդ դարում, երբ կրծկալն ամբողջական կետոսկրե սեղմիրանի մի հատվածն էր։ Այդուհանդերձ կանայք ներկայումս էլ հաճախ սխալ նմուշ են ընտրում ու սխալ էլ օգտագործում։ Կանանց մեծ մասը կրծկալի չափը սխալ է ընտրում, որից կուրծքը կանոնավոր կերպով չի ֆիքսվում կամ ներքնազգեստը սեղմում է մարմինը։
Բայց հայտնագործության էությունն այն է, որ կանայք կրծկալը գրեթե միշտ սխալ են օգտագործում։ Մի անգամ չափաստուգման խցիկում Բրիթանի Փաքնետի աչքով է ընկնում կրծկալի ճիշտ օգտագործման հրահանգը։ Եվ դա կնոջ համար իսկական հայտնություն է դառնում։ Նա հասկանում է, որ կրծկալը հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է պահպանել 3 կանոն․
Բրիթանին իր «գտածոյին» հաղորդակից է դարձրել Twitter-ի հետևորդներին և բուռն արձագանք է ստացել։ Պարզվել է, որ հարյուրավոր աղջիկներ, բախվելով ընտրության և օգտագործման խնդրին, կրկնել են նույն սխալները։Ամենահետաքրքիրն այն է, որ սկզբոմ Բրիթանին ուզում է դեն նետել ապրանքի թղթե գնապիտակը, սակայն ինչ-որ բան նրան ստիպել է միտքը փոխել ու կարդալ հրահանգը։
Ի դեպ, ներքնազեստի խանութներում վաճառողները միշտ պատրաստ են գնորդին հաղորդակից դարձնել իրենց իմացածին ու օգնել ճիշտ ընտրություն կատարել՝ գործնականում կիրառելով այն, ինչ գտել էր Բրիթանին հրահանգում։
Սա հերթական ապացույցն է, որ ապրանքի պիտակին նշված օգտագործման հրահանգները հենց այնպես չեն ստեղծվում ու միշտ չէ, որ դրանք ծիծաղ են հարուցում, այլ իսկապես օգնում են գնորդին։ Հետևաբար անհրաժեշտ է առաջնորդվել հրահանգում նշվածի համաձայն հենց սկզբից, ու չդիմել դրան, երբ ապրանք արդեն շարքից դուրս է եկել։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը