Article image
Սա այս տարվա ամանորյա ԹՐԵՆԴՆ է. արագ ու հեշտ պատրաստվող այս աղցանով հաստատ կհիացնեք ձեր հյուրերին

Թեմատիկ ուտեստների սիրահարների համար ներկայացնում ենք այս աղցանը, որը յուրովի կզարդարի Ձեր Ամանորյա սեղանը։

Բաղադրատոմս

  • 350գ. հավի միս
  • 200գ. պահածոյացված արքայախնձոր
  • 100գ. պահածոյացված եգիպտացորեն
  • 100գ. պանիր
  • 1 պճեղ սխտոր
  • 20գ. կանաչի
  • Պատրաստման եղանակ

    Խաշած հավի միսը մանրացնել, ավելացնել կտրատած արքայախնձորն ու եգիպտացորենը։Մանրացնել սխտորը և կանաչին,համեմել մայոնեզով,լավ խառնել։

    Աղցանը դնել տարայի վրա օվալ ձևով և վրայից մայոնեզ քսել։  Պանիր քերել և ծածկել պանրով աղցանը։

    Երշիկներով կամ զեյթուններով զարդարել աղցանն այնպես,որ ստացվի խոզուկ։

    Աղբյուրը