Article image
Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա. Դալայ Լամայի խորիմաստ մտքերը, որոնք կստիպեն ձեզ այլ կերպ նայել կյանքին

6 տարեկանում նրան վերցրել են հայրենի տնից։ 15 տարեկանում նա արդեն ռազմական առաջնորդ էր, իսկ 25 տարեկանում նա Տիբեթից Հնդկաստան է փախչում։ Հիմա Դալայ լաման 83 տարեկան է, բայց նրա դեմքին կնճիռների փոխարեն ժպիտ է։

  • Ամեն օր 10-ից 30 րոպե քայլեք։
  • Մինչ քայլում եք, ժպտացեք։
  • Ամենաքիչը 10 րոպե անցկացրեք լռության մեջ։
  • 7 ժամից պակաս մի քնեք։
  • Ապրեք երեք «Է»-երով՝ էներգիա, էնպատիա, էնտուզիազմ։
  • Խաղեր շատ խաղացեք։
  • Գրքեր շատ կարդացեք։
  • Ժամանակ հատկացրեք յոգայի, մեդիտացիայի, աղոթքի համար, քանի որ դրանք վերականգնում են էներգիան։
  • Ժամանակն անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր մարդկանց հետ։
  • Շատ երազեք։
  • Ավելի շատ կերեք այն սնունդները, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ գործարաններում արտադրվածները։
  • Շատ ջուր խմեք։
  • Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք, որ ժպտան։
  • Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա։
  • Մոռացեք անցյալի խնդիրները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցյալի վեճերը։ Դա կխանգարի ձեր ներկա երջանկությանը։
  • Գլխից դուրս նետեք բացասական մտքերը և նայեք միայն դրական կողմերին։ Հասկացեք վերջապես, որ կյանքը դպրոց է, և դուք եկել եք, որ սովորեք։ Խնդիրները դպրոցական ծրագրի մի մասն են։ Դրանք կավարտվեն, ինչպես մաթեմատիկայի դասաժամը, իսկ ձեռք բերած գիտելիքները կմնան հավերժ։
  • Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա։ Պետք չէ ոչ ոքի ատել։
  • Ձեզ շատ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունում։
  • Բոլոր վեճերում հաղթելու կարիք ամենևին էլ չկա։ Սովորեք ընդունել, որ դուք սխալ եք։
  • Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի ձեր ներկան չփչանա։
  • Մի համեմատեք ձեր կյանքը ուրիշների հետ։ Դուք ոչինչ չգիտեք նրա մասին։ Ձեր սիրելիին մի համեմատեք ոչ մեկի հետ։ Ոչ ոք, բացի ձեզանից, չի հոգա ձեր երջանկության մասին։
  • Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ձեր գործը չէ։ Հիշեք՝ իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։
  • Ձեր աշխատանքը ձեր մասին չի հոգա, եթե դուք հիվանդանաք։ Ընկերները կհոգան։ Մի կորեք։
  • Ազատվեք այն ամենից, ինչն անօգուտ է, տգեղ կամ չի ուրախացնում։
  • Նախանձը ժամանակի անհարկի վատնում է։ Մեկ է, դուք արդեն ունեք այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, մնացածն էլ ժամանակի ընթացքում կունենաք։ Լավագույնը դեռ առջևում է։
  • Կարևոր չէ, թե ինչպես եք ձեզ զգում․ արթնացեք, հագնվեք և շփվեք։
  • Ճիշտ վարվեք։
  • Հաճախ զանգեք հարազատներին։

  •