Article image
Մալականի թթուն պարզապես հրաշք  է, գիտե՞ք, թե որքան օգտակար է այն հատկապես կանանց համար, օգնում է նիհարել, լավացնում է մաշկը և ոչ միայն

Դժվար թե գտնվի մի մարդ, ով անտարբեր մնա ախորժելի, խրթխրթան  մալականի թթու կոչվող մթերքի նկատամբ:  Այն շատ օգտակար է հատկապես կանանց համար: Այս պարզ  մթերքը պարունակում  է գրեթե բոլոր վիտամինները որոնք անհրաժեշտ են առողջության համար՝  վիտամին А , վիտամիններ С, В1, В2, В3, В6, К, U:

Վիտամին  С  ամրապնդում է իմունային հաակարգը, կանխում է բջիջների ծերացումը,  ինչը հատկապես  արժեքավոր է կանաց համար: Այս թթուն պրունակում է մեծ քանակությամբ յոդ,  կաթնաթթու,  որը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները:  Այս մթերքը օգտագործելիս նվազում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ և նվազում է ուռուցքների առաջացման ռիսկը:

Մալականի թթուն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:  Ի դեպ հղիներին օգնում է պայքարել տոքսիկոզի դեմ:

Այս թթուն կիրառվում է նաև  կոսմետելոգիայում դիմակների տեսքով:  Պզուկներից ազատվելու համար թթուն  դնել  պզուկի հատվածում, պահել կես ժամ և լվանալ դեմքը:

Պեպեններից կարելի է ազատվել այս թթվի ջրի օգնությամբ:  Անձեռոցիկը թրջել թթվաջրով և  դնել դեմքին: 10 րոպե անց լվացվել տաք ջրով:

Մալականի թթուն հակացուցված է  ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի,  հիպերտոնիայի, լեղապարկի քարերի, երիկամային անբավարարության, սուր գաստրիտի,  ստամոքսի խոցի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն