Այս հիասքանչ, նրբահամ աղանդերը ուղղակի հալչում է բերանում, սա պարզապես վայելք է
Բաղադրիչներ
Սև դառը շոկոլադ – 200 գր
Կարագ – 250 գր.
Ձու – 4 հատ
Շաքարավազ – 100 գր.
Ալյուր – 100 գր
Պատրաստման եղանակը
Շոկոլադը կարագի հետ հալեցնել ջրային գոլորշու վրա: Շարունակել խառնել, մինչև զանգվածը լիովին հալվի, և վերցնել կրակից, պետք չէ որ զանգվածը եռա:
Թողնել սառչի:
Այդ ընթացքում հարել ձվերը շաքարավազի և ալյուրի հետ: Երկու զանգվածները զգուշորեն և խնամքով միացնել իրար:
Ստացված խմորը լցնել նախապես յուղապատված կաղապարի մեջ և թխել 30 րոպե 180 ջերնաստիճանի տակ:
Եփելուց հետո ջեռոցից հանել, սառեցնել, կաղապարից հանել և բաժանել մասերի ու մատուցել
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն