Article image
Դիմում եմ արդարադատությանը՝ օր առաջ ազատ արձակեք տիկնոջը, ամբողջ թոշակս կտրամադրեմ

Չեմ հասկանում, էդ պետբյուջեն թալանողին, գողոնը վերադարձնելուց կարելիա ազատ արձակե՞լ, այս տիկնոջը, ո՞չ…

Ես պատրաստ եմ բյուջե վերադարձնել նրա գողացած գումարը, դեռ մի բան էլ ավել…
Միանում եմ նրան ազատ արձակելու տղայի զինակիցների հորդորին։

Դիմում եմ արդարադատությանը՝ օր առաջ ազատ արձակեք տիկնոջը, ամբողջ թոշակս կտրամադրեմ։ Ավելին չունեմ, նաև գիտեմ, որ տարածն էլ մի բան չի։Նիկոլ ջան, գիտեմ, որ ինքդ չես հրահանգի։ Եվ դա է ճիշտը։

Մեր ազգին չի սազում, անօգնականին պատժել չնչին բանի համար։

Օրենքը գերակա է, դա կընդունեի, եթե մեծ գողերին բաց չթողնեիք…