Բաղադրությունը (10 հոգու համար)
Պատրաստման եղանակը
Բլղուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, աղ և կարմիր պղպեղ ավելացնում: Գոլ ջրով թրջում ենք բլղուրը, մինչև փափկի, ջուրը քիչ-քիչ ենք ավելացնում, թե չէ խյուս կլինի: Մինչ բլղուրը փափկում է, մաղադանոսը և սոխը շատ մանր կտրատում ենք:
Շատ կարևոր նյուանս. կանաչին այնքան պետք է լինի, որ բլղուրը գրեթե չերևա:Երբ բլղուրը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում, հետո ավելացնում ենք կտրատված կանաչին, ձեթը, կիտրոնի հյութը կամ լիմոնի աղը՝ ջրով բացված, լավ խառնում ենք: