Article image
Եթե կծու սոուսների սիրահար եք, ապա կարող եք պատրաստել այս աջիկան ու վայելել ձմռանը տարբեր խավարտների հետ

Բաղադրիչներ

  • լոլիկ — 2 կգ
  • կարմիր պղպեղ — 1 կգ
  • կծու կարմիր պղպեղ — 2 հատ
  • սխտոր — 100 գ
  • շաքարավազ — 100 գ
  • աղ — 1 ճ/գ
  • քացախ՝ 9% — 100 մլ
  • բուսայուղ — 100 մլ
  • Պատրաստման եղանակը

    Սխտորի կճեպը հանում ենք, պղպեղի սերմերը հեռացնում ենք։ Հասած լոլիկները բաժանում ենք երկու մասի և պտղակոթերը հեռացնում ենք։

    Լոլիկն ու պղպեղը մսաղացով անցկացնում ենք, լցնում կաթսայի մեջ ու 20 րոպե եփում։

    Կծու պղպեղն ու սխտորը մանրացնում ենք ու ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք աղը, շաքարավազը, քացախն ու բուսայուղը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնում ու հասցնում ենք եռման աստիճանի։

    Աջիկան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ ու ամուր փակում։

    Աջիկան պատրաստ է։

    Այն կարելի է վայելել տարբեր խավարտների հետ կամ քսել հացին և ուտել։

    Բարի ախորժակ։

    Նյութի աղբյուր՝ cooks.am