Պարանոցի մոտ աղային կուտակումներն անվանում են ողնաշարի պարանոցի օստեոխոնդրոզ: Եվ քանի որ ողնաշարի պարանոցի հատվածը հանդիսանում է օրգանիզմի չափազանց կարևոր հատվածներից մեկը, այդ շրջանում խանգարումները հանգեցնում են ողջ օրգանիզմի լուրջ խանգարումների: Այդ հատվածում կենտրոնացած են անոթներ և նյարդեր, որոնք սնում են պարանոցի, դեմքի, գանգի հյուսվածքները: Բացի այդ նյարդային վերջույթների սեղմման հետևանքով ի հայտ են գալիս գլխացավեր, վերջույթների թմրածություն, մկանների թուլություն, արագ հոգնածություն և այլն:
Անհրաժեշտ է
— կարտոֆիլ
— մեղր
— սոճու յուղ
Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով և խառնել մեղրի հետ 1:1 հարաբերությամբ
Ստացված զանգվածից կոմպրես դնել պարանոցի և ուսագոտու հատվածում և ֆիքսել որևէ գործվածքով:
Կոմպրեսը թողնել 2 ժամ: Հանել, մաքրել թաց անձեռոցիկով և կոմպրեսի տեղը մերսել սոճու յուղով:
Բուժման կուրսը 7-10 պրոցեդուրա
Պարանոցի հատվածում կոմպրես դնել
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն